Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 1178. Պատասխանատվությունն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը խախտելու համար
Հոդված 1178. Պատասխանատվությունն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը խախտելու համար
1. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը և ապրանքային նշանի սեփականատիրոջը հատուցել պատճառած վնասները (հոդված 17):
2. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կատարելու անհնարինության դեպքում համապատասխան ապրանքը ենթակա է ոչնչացման օրենքով սահմանված կարգով:
(1178-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29)
§ 3. ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄԸ
(Վերնագիրը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն)