Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 112. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը
Հոդված 112. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել ընկերության հասարակ (սովորական) կամ այլ քվեարկող բաժնետոմսեր ունեցող բաժնետերերի` ընկերության կողմից լրացուցիչ թողարկվող բաժնետոմսեր գնելու նախապատվության իրավունք:
(112-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205)