Հոդված 270. Բազմաբնակարան շենքերի բնակարանների հիփոթեքը
Հոդված 270. Բազմաբնակարան շենքերի բնակարանների հիփոթեքը
1. Բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միաuին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատաuխան բաժինը: 2. Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում, մինչև սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումը, բնակարանի հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր uեփականության իրավունքում հողամասի համապատաuխան բաժնի վրա:
3. Կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպման և պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի և բաժնային ընդհանուր uեփականության իրավունքում համապատաuխան հողամասի և բաժնի մասի վրա:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-238-Ն)
(270-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-238-Ն)