Գլուխ 72 · ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Հոդված 1224. Անժառանգ գույքի տնօրինումը
Հոդված 1224. Անժառանգ գույքի տնօրինումը
1. Եթե չկան ո´չ ըստ կտակի և ո´չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ:
2. Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:
(72-րդ գլուխն այն մասով, որով բացառում է համամայր և համահայր քույրերի և եղբայրների՝ ժառանգատուի հետ իրենց ազգակցական փոխկապակցվածության աստիճանին համարժեք ժառանգման իրավունքը, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին և 14.1-րդ հոդվածի երկրորդ մասին հակասող և անվավեր 18.09.2010 ՍԴՈ-917 որոշմամբ)