Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 96. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները
Հոդված 96. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված քանակը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:
2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն:
(96-րդ հոդվածը խմբ. 21.12.10 ՀՕ-217-Ն)