Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-01-ից մինչև 2023-02-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 12. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

1. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.

Տարիքային խումբը Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով

մինչև 23 2 տարի

23-ից մինչև 26 3 տարի

26-ից մինչև 29 4 տարի

29-ից մինչև 32 5 տարի

32-ից մինչև 35 6 տարի

35-ից մինչև 38 7 տարի

38-ից մինչև 41 8 տարի

41-ից մինչև 44 9 տարի

44-ից բարձր 10 տարի

Սույն մասով սահմանված աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:

2. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից:

3. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:

4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:

(12-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-1-Ն, 04.05.22 ՀՕ-113-Ն)

(հոդվածը 08.12.22 ՀՕ-527-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից)

(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։