Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-01-ից մինչև 2023-02-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 34. Կենսաթոշակ նշանակելու ժամկետները

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Կենսաթոշակ նշանակելու ժամկետները

1. Կենսաթոշակ նշանակվում է`

1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ օրվանից հետո` վեց ամսվա ընքացքում.

5) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

(34-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, 01.07.19 ՀՕ-112-Ն)

(01.07.19 ՀՕ-112-Ն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործողությունը տարածվում է այն դեպքերի վրա, երբ համապատասխան դիմումը ներկայացվել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո)

(հոդվածը 08.12.22 ՀՕ-527-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից)

(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։