Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-01-ից մինչև 2023-02-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 22. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված անդամներին` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից և ծառայության տևողությունից:

2. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև`

1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:

3. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի ընտանիքի անդամներին:

4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:

5. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:

(22-րդ հոդվածը լրաց. 15.12.16 ՀՕ-247-Ն, խմբ., լրաց. 04.05.22 ՀՕ-113-Ն)

(հոդվածը 08.12.22 ՀՕ-527-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից)

(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։