Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-01-ից մինչև 2023-02-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 49. Ֆիզիկական ու իրավաբանական անձանց և կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 49. Ֆիզիկական ու իրավաբանական անձանց և կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները

1. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք և կազմակերպություններն իրավունք ունեն`

1) լիազոր մարմնից խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ ստանալու պետական կենսաթոշակային համակարգի գործունեության մասին, լիազոր մարմին ներկայացնել կենսաթոշակային ապահովության հարցերին վերաբերող դիմումներ.

2) լիազոր մարմնից ստանալու շտեմարանի` իրենց վերաբերող տվյալներ և դրանք փոփոխելու մասին առաջարկություններ ներկայացնել լիազոր մարմին` Կառավարության սահմանած կարգով.

3) դիմելու լիազոր մարմին` իրենց կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու (կենսաթոշակ վճարելը վերսկսելու) համար:

2. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք և կազմակերպությունները կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար ներկայացնում են հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների տված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(49-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։