Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 12 · ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 114. Օպերատորի կառավարումը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 114. Օպերատորի կառավարումը

1. Օպերատորը պարտավոր է ձևավորել դիտորդ (տնօրենների) խորհուրդ, որի բացառիկ իրավասությանն է պատկանում շուկայի կանոնների, դրանցում փոփոխությունների և (կամ) լրացումների հաստատումը: Դիտորդ խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում են օպերատորի կանոնադրությամբ:

2. Օպերատորի գործադիր մարմնի անդամը, ինչպես նաև օպերատորի ցանկացած այլ պաշտոնատար անձ կամ աշխատակից (բացառությամբ դիտորդ խորհրդի անդամի կամ նախագահի) իրավունք չունեն լինելու ներդրումային ծառայություններ մատուցող որևէ անձի ղեկավար, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից:

3. Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ հանդիսանալ օպերատորի գործադիր մարմնի անդամ: Օպերատորի գործադիր մարմնի և դիտորդ խորհրդի անդամ, վերահսկող ծառայության ղեկավար, կարգապահական հանձնաժողովի նախագահ կամ նման այլ մարմինների ղեկավար (այսուհետ նաև՝ օպերատորի ղեկավար) չի կարող լինել այն անձը, որը՝

1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) չունի սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մասնագիտական որակավորում.

3) դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.

4) ճանաչված է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

5) անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես օպերատորի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել օպերատորի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել օպերատորի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

4. Օպերատորը պարտավոր է ձևավորել օպերատորի, նրա ղեկավար մարմինների, շուկայի մասնակիցների գործունեությունը, ինչպես նաև շուկայում կազմակերպվող առևտուրը վերահսկող ծառայություն, որի ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են շուկայի կանոններով: Վերահսկող ծառայության անդամը և աշխատակիցը պետք է ունենան սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մասնագիտական որակավորում:

5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է օպերատորի վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։