Հոդված 26. Ոչ հիմնական ծառայությունները
Հոդված 26. Ոչ հիմնական ծառայությունները
Սույն օրենքի իմաստով ոչ հիմնական ծառայություններ են համարվում՝
1) արժեթղթերի պահառությունը.
2) փոխառության տրամադրումը հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ.
3) արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցումը.
4) խորհրդատվության տրամադրումն ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցումը.
5) իր կամ հաճախորդի հաշվին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը.
6) (կետն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-134-Ն)
7) արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմումը և տարածումը:
(26-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-263-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-134-Ն, խմբ. 25.03.20 ՀՕ-183-Ն)