Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 5 · ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 60. Ներքին աուդիտը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 60. Ներքին աուդիտը

1. Ներդրումային ընկերությունը պարտավոր է ունենալ համապատասխան ներքին հսկողության համակարգ, որը կներառի ներդրումային ընկերության կառավարման և գործունեության բոլոր մակարդակները:

2. Ներդրումային ընկերությունը պարտավոր է ունենալ ներքին աուդիտի անկախ ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել համապատասխան անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն ներդրումային ընկերության ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չի կարող լինել ներդրումային ընկերության կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև ներդրումային ընկերության, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:

3. Ներքին աուդիտորները նշանակվում են ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի կողմից: Իրավասու կառավարման մարմինն է ներդրումային ընկերության մասնակիցների (բաժնետերերի) ընդհանուր ժողովը, իսկ եթե ընկերությունը ձևավորել է տնօրենների խորհուրդ, ապա տնօրենների խորհուրդը: Ներքին աուդիտի ստորաբաժանումը կարող է ներառել մեկ կամ ավելի անձ:

4. Ներդրումային ընկերության ներքին աուդիտն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնին:

5. Ներքին աուդիտոր կարող է լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող անձը:

6. Ներքին աուդիտորն ընկերության կողմից հաստատված կանոնակարգի համաձայն՝

1) հսկողություն է իրականացնում ներդրումային ընկերության ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ.

2) ստուգում է ներդրումային ընկերության գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կարգավորվող շուկայի կանոններով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ:

7. Ներդրումային ընկերության գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտորի իրավասությունների արդյունավետ իրականացման համար:

8. Ներքին աուդիտորը պարտավոր է հայտնել ներդրումային ընկերության գործադիր մարմնին, տնօրենների խորհրդին, համապատասխան կարգավորվող շուկայի օպերատորին և Կենտրոնական բանկին ներդրումային ընկերության կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին` դրանց հայտնաբերման պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Ներդրումային ընկերությունում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։