Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 8. Ազդագիրը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 8. Ազդագիրը

1. Ազդագիրը պետք է պարունակի թողարկողի և առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, որը պետք է բավարար լինի ներդրողի կողմից թողարկողի և արժեթղթերով նախատեսված պարտավորությունների ցանկացած երաշխավորի (այսուհետ՝ երաշխավոր) ակտիվների և պարտավորությունների, ֆինանսական վիճակի, եկամուտների և ծախսերի, գործունեության հեռանկարների, նրա հետ կապված ռիսկերի, ինչպես նաև այդ արժեթղթերով ամրագրված իրավունքների վերաբերյալ հիմնավորված գնահատական կազմելու համար:

2. Ազդագիրը կարող է կազմվել մեկ միասնական փաստաթղթի կամ առանձին փաստաթղթերի տեսքով: Մեկ միասնական կամ առանձին փաստաթղթերից կազմված ազդագիրը պետք է ներառի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին բավարարող ազդագրի ամփոփաթերթ (այսուհետ՝ ամփոփաթերթ): Առանձին փաստաթղթերից կազմված ազդագիրը բաղկացած է թողարկողի վերաբերյալ տեղեկություններ պարունակող գրանցման փաստաթղթից, առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող արժեթղթերի նկարագրից և ամփոփաթերթից:

Ազդագիրն առանձին փաստաթղթերի տեսքով կազմելու դեպքում յուրաքանչյուր առանձին փաստաթուղթ ենթակա է գրանցման Կենտրոնական բանկի կողմից:

3. Ամփոփաթերթը պետք է պարունակի ոչ տեխնիկական և ազդագրի բնօրինակին համապատասխան ոճով և լեզվով հակիրճ նկարագրված էական տեղեկատվությունը թողարկողի, նրա հետ կապված ռիսկերի, ֆինանսական վիճակի և գործունեության հեռանկարների, երաշխավորի (առկայության դեպքում) և առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ: Ամփոփաթերթը պետք է պարունակի նախազգուշական դրույթ առ այն, որ ամփոփաթերթը պետք է դիտվի որպես ազդագրի ներածական համառոտ նկարագրություն, և առաջարկվող արժեթղթերում ներդրում անելու վերաբերյալ ներդրողի որոշումը պետք է հիմնված լինի ամբողջական ազդագրի վրա:

Ամփոփաթերթի կազմման համար պատասխանատու անձն ամփոփաթերթում պարունակվող տեղեկատվության ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ լինելու համար (այդ թվում՝ թարգմանությանը վերաբերող մասով) կրում է քաղաքացիական պատասխանատվություն, եթե այն ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ է ազդագրի մյուս մասերի հետ դիտարկելու դեպքում: Այդ դրույթը պետք է ներառվի ամփոփաթերթում:

4. Ազդագրի ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել ազդագրի ձևի և բովանդակության նկատմամբ տարբեր պահանջներ՝ կախված առաջարկվող արժեթղթերի տեսակից:

5. Կենտրոնական բանկը թողարկողի գրավոր դիմումի հիման վրա կարող է սահմանել ազդագրի մեջ ներառվող որոշակի տեղեկատվության հրապարակման բացառություններ, եթե՝

1) նման տեղեկությունների բացահայտումը հակասում է հանրային շահերին կամ կհանգեցնի պետական գաղտնիքի հրապարակմանը.

2) նման տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել թողարկողի օրինական շահերը պայմանով, որ այդպիսի տեղեկությունները չներառելն ազդագրում չի կարող ապակողմնորոշել ներդրողներին՝ թողարկողի, տեղաբաշխողի, երաշխավորի (առկայության դեպքում) ներկա և ապագա ֆինանսական վիճակի կամ առաջարկվող արժեթղթերով ամրագրված իրավունքների վերաբերյալ գնահատական կազմելիս:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում թողարկողը պարտավոր է համապատասխան տեղեկությունները ներկայացնել Կենտրոնական բանկ՝ դրա չբացահայտման անհրաժեշտության գրավոր հիմնավորման հետ մեկտեղ:

7. Կենտրոնական բանկը սույն մասով նախատեսված դիմումը ստանալու պահից` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում տեղեկությունների գաղտնիությունը հարգելու կամ մերժելու մասին: Կենտրոնական բանկը մերժում է տեղեկությունների գաղտնիությունը, եթե բավարար հիմնավորումներով գտնում է, որ դրանք էական են, և դրանց չներառելն ազդագրում կարող է վտանգել ներդրողների շահերը կամ ապակողմնորոշել ներդրողներին՝ թողարկողի, տեղաբաշխողի, երաշխավորի (առկայության դեպքում) ներկա և ապագա ֆինանսական վիճակի կամ առաջարկվող արժեթղթերի գնահատման հետ կապված էական հանգամանքների հարցում: Տեղեկատվության գաղտնիությունը մերժելու օրվանից` 3 աշխատանքային օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ազդագրի լրացում:

8. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու այն տեղեկությունների ցանկը և նկարագրությունը, որոնց գաղտնիությունը Կենտրոնական բանկն ամեն դեպքում բավարարում է:

9. Գաղտնի տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը պարտավոր է ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման տեղեկությունների և փաստաթղթերի հրապարակումը:

10. Եթե առաջարկվող արժեթղթերի վերջնական գինը և առաջարկի ծավալը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ազդագիրը պետք է առնվազն պարունակի արժեթղթի առավելագույն գինը և արժեթղթերի առաջարկի վերջնական գնի և ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքում առաջարկվող արժեթղթերի գնի և ծավալի վերաբերյալ վերջնական տեղեկատվությունն ազդագրի լրացման ձևով պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ և հրապարակվի սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով՝ մինչև տեղաբաշխման գործընթացն սկսելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։