Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 4 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 37. Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 37. Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը

1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում ներդրումային ընկերության գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն ներդրումային ընկերության գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել ներդրումային ընկերությանը:

3. Կենտրոնական բանկը գրանցում և լիցենզավորում է ներդրումային ընկերությանը կամ մերժում է գրանցումը և լիցենզավորումը ներդրումային ընկերության հիմնադիրների կողմից դիմումը ներկայացնելու պահից` մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է լիցենզիայի դիմումն ստանալու պահից` 20 օրվա ընթացքում:

4. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության գրանցման մասին որոշում ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից ներդրումային ընկերության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից ներդրումային ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

6. Կենտրոնական բանկը լիցենզիայի տրամադրման կամ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումն այն կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած անձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։