Հոդված 144. Բորսայի անդամները
Հոդված 144. Բորսայի անդամները
1. Բորսայի անդամն այն անձն է, որին բորսայի օպերատորի կողմից տրամադրվել է բորսայական առևտրին թույլատրված (ցուցակված) բոլոր կամ որոշ արժեթղթերով գործարքներ կնքելու իրավունք, և որը գործում է բորսայի կանոններին համապատասխան:
2. Բորսայի անդամ կարող են դառնալ միայն ներդրումային ծառայություններ մատուցող այն անձինք, որոնք բավարարում են բորսայի կանոններով սահմանված պահանջները:
3. Բորսայի օպերատորն իրավունք ունի իր կանոնադրությամբ և բորսայի կանոններով սահմանելու, որ միայն բորսայի անդամները կարող են մասնակցել բորսայական առևտրին:
4. Բորսայի անդամները պարտավոր են վճարել բորսայի օպերատորին մատուցված ծառայությունների համար, եթե այլ բան սահմանված չէ բորսայի կանոններով:
5. Սույն օրենքի՝ կարգավորվող շուկայի մասնակիցներին վերաբերող դրույթները տարածվում են բորսայի անդամների վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով: