Հոդված 215. Պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման համար
Հոդված 215. Պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման համար
1. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված և ներկայացված որևէ դիմումում, ազդագրում, հաշվետվությունում կամ նման այլ փաստաթղթում, դրանցում ներառվող կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերում ներառված որևէ դրույթում (հայտարարության կամ տեղեկության մեջ) էական փաստ է խեղաթյուրում (բաց թողնում) կամ այլ կերպ դարձնում ապակողմնորոշիչ, պատասխանատվություն է կրում ցանկացած անձին պատճառված վնասների համար, որը, չգիտենալով տվյալ տեղեկատվության խեղաթյուրված կամ ապակողմնորոշիչ լինելու մասին և դրա վրա հիմնվելով, արժեթուղթ է գնել կամ վաճառել տվյալ տեղեկատվության ազդեցության արդյունքում ձևավորված գնով:
2. Գնորդի իրական վնասների հատուցման հարցը որոշելու նպատակով գնորդի մոլորությունը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարած անձի մեղքով առաջացած, եթե վերջինս չապացուցի, որ գործելով բարեխղճորեն, նա տեղյակ չէր այդ տեղեկատվության խեղաթյուրման կամ բացթողման մասին:
3. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքի համաձայն պաշտպանված համարվող տեղեկություն է հրապարակում կամ չի կատարում նման տեղեկության պահպանման պարտականությունը, պատասխանատվություն է կրում հաճախորդին նման խախտմամբ պատճառված վնասի համար: Ընդ որում, ներդրումային ընկերության կողմից պաշտպանված տեղեկությունների պատշաճ պահպանության համար ձեռնարկված անհրաժեշտ տեխնիկական միջոցների կամ սահմանված կազմակերպչական կանոնների անբավարարությունն ինքնին սույն մասով սահմանված գույքային պատասխանատվության հիմք լինել չի կարող:
4. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է՝ հիշյալ խեղաթյուրումը (բացթողումը) բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի՝ նման դրույթ ներառող փաստաթուղթը ներկայացնելու օրվանից: