Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

գործել է մինչև 2022-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը ոստիկանության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անցկացվում է` Գլխավոր վարչության կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ոստիկանության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների և Գլխավոր վարչության կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:

2. Ինտերնետային ցանցով փոխանցվող հաղորդումների, միջազգային նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը ոստիկանության, ռազմական ոստիկանության, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քրեակատարողական ծառայության մարմինների կողմից անցկացվում է` ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ոստիկանության, ռազմական ոստիկանության, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քրեակատարողական ծառայության մարմինների կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:

3. Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների փոխանցման, ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը, հակակոռուպցիոն կոմիտեն և քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից կապի միջոցների տրամադրումով` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: (նախադասությունն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-90-Ն)

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս հեռահաղորդակցության և փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են Գլխավոր վարչության պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:

6. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս հեռահաղորդակցության և փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են ազգային անվտանգության մարմինների, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում ոստիկանության, ռազմական ոստիկանության, հակակոռուպցիոն կոմիտեի և քրեակատարողական ծառայության մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:

7. Արգելվում է անցկացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Անհապաղ ոչնչացման են ենթակա սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

(31-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, փոփ. 08.04.09 ՀՕ-87-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-90-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-148-Ն)

(31-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-5-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։