Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ

Հոդված 21. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը դատարանին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը դատարանին

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը քաղաքացիական և քրեական վարույթի կողմ հանդիսացող մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են դատարանին միայն վերջինիս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումը ստանալու պահից` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով:

(21-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-217-Ն, լրաց. 16.04.26 ՀՕ-177-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։