Հոդված 45. Կուտակային հատկացումների հատուցման դեպքը և չափը
Հոդված 45. Կուտակային հատկացումների հատուցման դեպքը և չափը
1. Կուտակային հատկացումների հատուցման դեպք է համարվում այն իրավիճակը, երբ սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ստանալու օրվա դրությամբ անձի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը փոքր է սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափից:
2. Սույն գլխով նախատեսված հատուցումն իրականացվում է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված դիմումը ստանալու օրվա դրությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի և անձի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարի տարբերության չափով:
3. Յուրաքանչյուր մասնակցին սույն գլխով նախատեսված հատուցումն իրականացվում է միայն մեկ անգամ:
(45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաև տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ և 48-րդ /կետ 12/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 07.07.2015 ՍԴՈ-1224 որոշմամբ)