Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2014-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 49. Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը

գործել է մինչև 2014-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 49. Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է: Սույն մասով նախատեսված կուտակային վճարների գումարի` տարեկան գնաճով ճշգրտման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի վերադարձելիությունը գումարի 20 տոկոսով երաշխավորում է սույն օրենքի հիման վրա ստեղծված Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով` Հայաստանի Հանրապետությունը:

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն)

(Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր 02.04.2014 ՍԴՈ-1142 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։