Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2014-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ

Հոդված 70. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

գործել է մինչև 2014-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 70. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան:

2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային բաղադրիչի մասնակիցների, կամավոր կենսաթոշակային ֆոնդի ներդրումները պետք է հիմնված լինեն հետևյալ սկզբունքների վրա.

1) կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ապահովություն և եկամտաբերություն,

2) ռիսկերի դիվերսիֆիկացիա,

3) համարժեք իրացվելիության ապահովում:

3. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշվածներից այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա կհամարվի կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու և գնահատելու դիրքերի ռիսկերը և դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ:

Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։