Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2014-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

Հոդված 61. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգումը

գործել է մինչև 2014-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 61. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգումը

1. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

2. Կենսաթոշակային ֆոնդերի փայերը և անուիտետի մնացորդային գումարը կարող են ժառանգության կարգով փոխանցվել միայն ֆիզիկական անձանց, իսկ դատական կարգով անժառանգ ճանաչվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Ժառանգվել կարող են ինչպես նախքան կուտակային կենսաթոշակ ստանալը մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը, այնպես էլ կուտակային կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա փայերը և անուիտետը:

4. Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա ընդհանուր հաշվարկային արժեքով հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով (կամ դրանից պակաս) կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի ընտրությամբ փոխանցվում են վերջինիս կենսաթոշակային հաշվին կամ սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով մարվում են, և մարման արդյունքում ստացված միջոցները վճարվում են ժառանգին միանվագ վճարի տեսքով: Հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափը գերազանցող փայերը ենթակա են պարտադիր փոխանցման ժառանգի պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվին, բացառությամբ, եթե ժառանգը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի և չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ:

5. Եթե մահացած մասնակցի ժառանգը չի հանդիսանում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, ապա մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է նրա համար բացել կենսաթոշակային հաշիվ և ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը համապատասխան չափով փոխանցել այդ կենսաթոշակային հաշվին` անկախ ժառանգի տարիքից: Այդ պահից սկսած` ժառանգը ձեռք է բերում կենսաթոշակային ֆոնդի մասնակցի համար սույն օրենքով սահմանված բոլոր իրավունքները և կրում է սույն օրենքով սահմանված բոլոր պարտականությունները, բացառությամբ պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականության: (նախադասությունը հանվել է 12.11.12 ՀՕ-207-Ն)

6. Մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա կենսաթոշակը ժառանգներին օրենքով սահմանված չափով վճարվում է միանվագ վճարի տեսքով: Ապահովագրական ընկերությունից անուիտետի ժառանգման կարգը և դիմումի ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

7. Եթե մահացած մասնակիցը չունի ժառանգ, կամ եթե մասնակցի մահվան օրվանից 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել մասնակիցների ռեեստրը վարողին մահացածի փայերը որպես օրինական ժառանգի սեփականություն ընդունելու մասին, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին:

Մահացած մասնակցին պատկանող փայերը մասնակցի մահվանից 3 տարի հետո Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի դիմումի հիման վրա դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Անժառանգ ճանաչված փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

8. Սույն հոդվածի 7-րդ մասի կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` 10 տարվա ընթացքում, մասնակցի կուտակային կենսաթոշակային հաշվին չի մուտքագրվել որևէ գումար, կամ չի տրվել ծախս կատարելու որևէ հանձնարարական:

(61-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 12.11.12 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։