Հոդված 20.1. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման մերժումը
Հոդված 20.1. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման մերժումը
1. Կենտրոնական բանկը կարող է մերժել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը, եթե`
ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.
բ) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.
գ) կազմակերպության ընդհանուր կապիտալը փոքր է օրենքով սահմանված նվազագույն չափից.
դ) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության վայրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջներին.
ե) վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին.
ե1) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
զ) վճարահաշվարկային կազմակերպությունը չի կարող ապահովել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համապատասխանությունը իր աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգին կամ պայմաններին:
(20.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն, 28.06.19 ՀՕ-109-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-199-Ն)