Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 27.1. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 27.1. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը

1. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունն այդ մասին մեկ օրվա ընթացքում ծանուցում է Կենտրոնական բանկին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումը ստանալու կամ հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու փաստը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:

3. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1 օրվա ընթացքում, վճարահաշվարկային կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` ֆիզիկական անձ պարտատերերի քանակի և պարտավորությունների ընդհանուր չափի վերաբերյալ:

4. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և պարբերականությամբ:

5. Ֆիզիկական անձ պարտատերերի նկատմամբ պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո վճարահաշվարկային կազմակերպությունը եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաշվետվությունը վերլուծելուց հետո անհրաժեշտության դեպքում մեկօրյա ժամկետում տեղում ստուգում կատարելու միջոցով հետևում է պարտավորությունների մարման գործընթացի կազմակերպմանը:

(27.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։