Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-08-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Հոդված 23. Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվներ և այլ պահանջներ

գործել է մինչև 2025-08-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23. Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվներ և այլ պահանջներ

(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

1. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

1.1. Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվում է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվ` հարյուր միլիոն դրամի չափով:

1.2. Կենտրոնական բանկի խորհուրդը վճարահաշվարկային կազմակերպությունների համար կարող է սահմանել իրացվելիության տնտեսական նորմատիվ:

1.3. Տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

1.4. Տնտեսական նորմատիվները պարտադիր են վճարահաշվարկային կազմակերպությունների համար:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համար սահմանել դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ անվերադարձելի բանկային երաշխիք ներկայացնելու պահանջ:

Սույն մասով նախատեսված դեպոնացվող գումարի չափը, արժեթղթերի տեսակները, գումարի և արժեթղթերի դեպոնացման կարգը, պայմանները, ժամկետները, ինչպես նաև բանկային երաշխիքի պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Ընդ որում` Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել դեպոնացվող գումարի կամ արժեթղթերի նվազագույն չափը, ինչպես նաև այն գործակիցը, որը կարող է կիրառվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության համար` ելնելով տվյալ կազմակերպության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների քանակից և (կամ) փոխանցումների ծավալներից և (կամ) աշխարհագրությունից և (կամ) կիրառվող վճարային գործիքից: Ընդ որում` գործակիցը կարող է սահմանվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության կամ կազմակերպությունների խմբերի համար:

3. Դեպոնացված գումարը, արժեթղթերը, բանկային երաշխիքը հանդիսանում են երաշխավորող միջոց, որը կարող է օգտագործվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության պարտավորություններն այն անձանց նկատմամբ մարելու համար, որոնք դրամական միջոցներ են տրամադրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը, կամ որոնց օգտին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը դրամական միջոցներ է ստացել` դրամական փոխանցումներ կատարելու նպատակով: Պարտավորությունների մարման կարգը, պայմանները, ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը տնօրինելու դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը, եթե բացակայում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չմարված պարտավորությունները:

5. Դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը չեն կարող օգտագործվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության այլ պարտավորությունների մարման համար, քան սահմանված են սույն հոդվածի 3-րդ մասով, իսկ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության` օրենքով սահմանված հիմքերով լուծարման (ինքնալուծարման) դեպքում չեն ընդգրկվում օրենքով սահմանված լուծարային միջոցների կազմում:

6. Վճարահաշվարկային կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ: Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարների մասին սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն, լրաց. 28.06.19 ՀՕ-109-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-199-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։