Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Հոդված 25. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

1. (նախադասությունը հանվել է 26.12.08 ՀՕ-230-Ն) Վճարահաշվարկային կազմակերպություններն առանձին վարում են վճարահաշվարկային ծառայությունների հաշվառում, որի կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը` կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված:

2. Վճարահաշվարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ հաշվետվություններ:

2.1. Վճարահաշվարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Յուրաքանչյուր տարի վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային բնագավառում գործունեությունն ստուգվում է աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որին ընտրում է վճարահաշվարկային կազմակերպությունը:

4. Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում:

5. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում, հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը` առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

6. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց վճարահաշվարկային գործունեության վերաբերյալ տեղեկություններ` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և հաճախականությամբ:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-230-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։