Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը

1. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ`

- Հայաստանի փրկարար ծառայության ղեկավար,

- Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ,

- կենտրոնական ապարատի վարչության պետ.

բ) փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ`

- կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ,

- կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ, տարածքային, ներառյալ` Երևան քաղաքի, վարչության պետ.

գ) փրկարարական ծառայության ավագ պաշտոններ`

- տարածքային, ներառյալ` Երևան քաղաքի, վարչության պետի տեղակալ, հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար,

- բաժնի պետ,

- հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ,

- լաբորատորիայի պետ.

դ) փրկարարական ծառայության միջին պաշտոններ`

- խմբի պետ, ջոկի հրամանատար,

-ավագ փրկարար.

ե) փրկարարական ծառայության կրտսեր պաշտոն`

-փրկարար:

Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։