Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 31. Ծառայողին պաշտոնի նշանակելը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 31. Ծառայողին պաշտոնի նշանակելը

1. Հայաստանի փրկարար ծառայությունը ղեկավարում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը:

1.1. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը միաժամանակ կարող է նշանակվել հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջին տեղակալ:

2. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հետ:

3. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի առաջարկությամբ:

4. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը:

5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձը:

6. Փրկարարական ծառայության ծառայողների համար Հայաստանի փրկարար ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը Հայաստանի փրկարար ծառայության կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է համապատասխան զինկոմիսարիատը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում գործն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ` հետագա հաշվառման համար: (31-րդ հոդվածը լրաց. 18.03.09 ՀՕ-60-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։