Հոդված 25. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը
Հոդված 25. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը
«Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած ծառայողներին.
բ) ենթասպաներին` «լեյտենանտ» հաստիքային և ավելի բարձր հաստիքային պաշտոնի փոխադրվելու դեպքում, եթե ստացել են բարձրագույն կրթություն.
գ) փրկարարական ծառայության ընդունված և «լեյտենանտ» ու ավելի բարձր հաստիքային պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն համապատասխան փրկարարական մասնագիտությանը հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն.
դ) 5 և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած բարձրագույն կրթություն չունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին` ծառայությունից ազատվելու դեպքում.
ե) «կրտսեր լեյտենանտներին»` կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալիս, եթե ստացել են բարձրագույն կրթություն: