Հոդված 62. Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
Հոդված 62. Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
1. Ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝ ա) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում այլ պաշտոնի նշանակվելիս. բ) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Հայաստանի փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
գ) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը սահմանափակ պիտանիության կապակցությամբ բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա, համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
դ) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.
ե) սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում:
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը: