Հոդված 11. Ծառայությունը Հայաստանի փրկարար ծառայությունում
Հոդված 11. Ծառայությունը Հայաստանի փրկարար ծառայությունում
1. Հայաստանի փրկարար ծառայությունում ծառայությունը (այսուհետ` փրկարարական ծառայություն) պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
2. Հայաստանի փրկարար ծառայությունում, առանձին ստորաբաժանումների առանձնահատկություններից ելնելով, պետական մարմնի առանձին պաշտոններում կարող են նշանակվել (աշխատանքի ընդունվել) քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
3. Փրկարարական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով: