Հոդված 53. Հիվանդության արձակուրդը
Հոդված 53. Հիվանդության արձակուրդը
1. Հիվանդության պատճառով ծառայողին արձակուրդ տրվում է Հայաստանի փրկարար ծառայության բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Մինչև Հայաստանի փրկարար ծառայության բժշկական հանձնաժողովի ստեղծումը եզրակացությունը տալիս է կառավարության լիազորած համապատասխան բժշկական հանձնաժողովը:
2. Հիվանդության պատճառով ծառայողին տրվում է արձակուրդ 30-60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ՝ վեց ամսից ոչ ավելի:
Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի որոշմամբ՝ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողները ենթակա են բժշկական հանձնաժողովի հետազոտման՝ փրկարարական ծառայությանը պիտանելիությունը որոշելու համար:
4. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:
5. Ծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում: