Գլուխ 13 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 73. Ծառայողներին վճարվող պարգևատրումները և միանվագ օգնությունները
Հոդված 73. Ծառայողներին վճարվող պարգևատրումները և միանվագ օգնությունները
1. Ծառայողներին տարվա արդյունքներով վճարվում է միանվագ դրամական պարգևատրում՝ պաշտոնային դրույքաչափի չափով:
2. Ծառայողներին տարվա ընթացքում ծառայական պարտականությունների օրինակելի կատարման համար աշխատավարձի տնտեսված միջոցների հաշվին վճարվում է պարգևատրում՝ Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի սահմանած կարգով և չափերով:
3. Ծառայողներին արձակուրդ տրամադրելիս վճարվում է արձակուրդային միանվագ դրամական օգնություն` դրամական բավարարման չափով:
4. Ծառայողը կարող է պարգևատրվել հուշանվերով, որի արժեքը չպետք է գերազանցի բազային պաշտոնային դրույքաչափի տասնապատիկի չափը: