Հոդված 78. Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը
Հոդված 78. Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը
1. Ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից` տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի երեսունհինգապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամ դարձած ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:
3. Ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:
4. Պարտադիր պետական ապահովագրության և այլ գումարների հաշվարկումն ու վճարումը կատարում է Հայաստանի փրկարար ծառայության սոցիալական ապահովության ստորաբաժանումը` oրենքով սահմանված կարգով:
(78-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-249-Ն)