Գլուխ 7 · ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 22. Տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը
Հոդված 22. Տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը
1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը վնասում է կամ կարող է վնասել տնտեսավարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), որը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:
2. Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում նաև սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը՝ մասնավորապես որոշակի ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանի նման կամ նույնական նշան միանգամայն տարբեր այլ ապրանքների համար կիրառելով: