Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 91. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի վերսկսումը դատական ակտի հիման վրա
Հոդված 91. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի վերսկսումը դատական ակտի հիման վրա
1. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի որոշման բողոքարկման արդյունքում դատարանը հանգում է հետևության, որ Հանձնաժողովը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, ապա Հանձնաժողովը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում որոշում է ընդունում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը վերսկսելու մասին:
2. Վերսկսված վարույթն իրականացվում է սույն գլխի կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով դատական ակտում արտահայտված՝ դատարանի իրավական դիրքորոշումները: