Գլուխ 15 · ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 62. Վարչական վարույթի իրականացման կարգը
Հոդված 62. Վարչական վարույթի իրականացման կարգը
1. Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի գործունեության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն օրենքով:
2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի համար սույն օրենքով առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:
3. Հանձնաժողովի վարչական ակտի դեմ բերված բողոքի քննությունը իրականացվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան: