Հոդված 65. Վարչական վարույթի կասեցումը և վերսկսումը
Հոդված 65. Վարչական վարույթի կասեցումը և վերսկսումը
1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթը կասեցվում է, եթե՝
1) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.
2) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչև այլ վարչական վարույթով որոշում կայացնելը.
3) գործում է անհաղթահարելի ուժ կամ այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքը.
4) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
2. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը կարող է կասեցվել, եթե՝
1) չեն ներկայացվել պահանջված փաստաթղթերը, նյութերը կամ այլ տեղեկատվություն կամ ներկայացվել են ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ.
2) նշանակվել է փորձաքննություն.
3) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
3. Վարույթը կասեցվում է մինչև այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքների վերանալը կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալը։ Դրանք վերանալուց կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալուց կամ առաջանալուց հետո Հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթը վերսկսվում է:
4. Վարույթի կասեցման ընթացքում Հանձնաժողովը կարող է կատարել կասեցման հիմքերի վերացումը պարզելուն ուղղված և վարույթի՝ ըստ էության քննությանը չուղղված այլ գործողություններ:
5. Վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցվում է վարույթի կասեցման ժամանակահատվածով: