Հոդված 41. Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման և ստորագրման կարգը
Հոդված 41. Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման և ստորագրման կարգը
1. Հանձնաժողովի նիստերում որոշումները և եզրակացություններն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:
2. Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
3. Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ տարբերվող կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը մեկ օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք։ Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքն ստորագրվում և կցվում է համապատասխան որոշմանը կամ եզրակացությանը։
4. Հանձնաժողովի ընդունած որոշումը և եզրակացությունը Հանձնաժողովի նախագահն ստորագրում է մեկ օրվա ընթացքում:
5. Հանձնաժողովի ընդունած որոշումը կամ եզրակացությունը, որն ընդունվել է որոշակի դիտողությունների և առաջարկությունների ներկայացմամբ, դրանց համապատասխան լրամշակվում և Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվում է հինգ օրվա ընթացքում: