Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ

Հոդված 10. Չհիմնավորված ցածր գինը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 10. Չհիմնավորված ցածր գինը

1. Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ապրանքի գինը չի համարվում չհիմնավորված ցածր, եթե՝

1) այն սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) այդ գնի սահմանումը չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը և (կամ) արգելմանը` կապված ապրանքային շուկայում ապրանք իրացնողների և ձեռք բերողների հետ անձանց խումբ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների քանակի կրճատման հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։