Գլուխ 7 · ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 19. Մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ դրսևորվող անբարեխիղճ մրցակցությունը
Հոդված 19. Մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ դրսևորվող անբարեխիղճ մրցակցությունը
1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից մտավոր գործունեության պահպանվող արդյունքի ապօրինի օգտագործմամբ (առանց դրա իրավատիրոջ թույլտվության) ապրանքի արտադրումը, վաճառքը, վաճառքի առաջարկը և այլ ձևով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե առկա չեն սույն օրենքի 17-րդ կամ 24-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների հատկանիշները։