Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 81. Հաղորդման վերահասցեագրումը
Հոդված 81. Հաղորդման վերահասցեագրումը
1. Իրավախախտման վերաբերյալ հաղորդումը վերահասցեագրվում է, եթե վարույթի հարուցման առիթներում առկա հարցերը մտնում են այլ վարչական կամ նախաքննություն իրականացնող մարմնի իրավասության մեջ:
2. Հաղորդումը վերահասցեագրելու մասին գրությունը հաղորդման հետ ուղարկվում է իրավասու մարմին և հաղորդում ներկայացրած անձին:
(81-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-222-Ն)