Հոդված 84
Հոդված 84.
Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացումը և առանձնացումը
1. Հանձնաժողովն իր որոշմամբ կարող է մեկ վարույթի շրջանակներում միացնել միևնույն սուբյեկտի կատարած՝ մեկից ավելի խախտումների կամ մի քանի սուբյեկտների կատարած նույն կամ համասեռ խախտումների վերաբերյալ վարույթները, եթե այդ վարույթների միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը:
2. Մեկից ավելի անձանց կատարած մեկ կամ մեկից ավելի խախտումների վերաբերյալ կամ նույն սուբյեկտի կատարած՝ մեկից ավելի խախտումների վերաբերյալ հարուցված խախտման վերաբերյալ վարույթը Հանձնաժողովի որոշմամբ կարող է առանձնացվել, եթե դրա առանձին իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը:
3. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթները միացնելու կամ առանձնացնելու մասին որոշումների պատճեններն ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում են վարույթի մասնակիցներին: