Հոդված 14. Անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների մասին տեղեկացնելու կարգը
Հոդված 14. Անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների մասին տեղեկացնելու կարգը
1. Անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, տեղեկացնում են Հանձնաժողովին:
2. Անձանց խումբը պարտավոր է պահպանել հետևյալ պայմանները.
1) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը, նրանց՝ անձանց խումբ հանդիսանալու հիմնավորումները Հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան վերակազմակերպումը, գործողությունը կամ գործարքը կատարելուց առնվազն մեկ ամիս առաջ ներկայացված լինի Հանձնաժողով.
2) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան վերակազմակերպման, գործողության կամ գործարքի պահին փոփոխության ենթարկված չլինի այն ցուցակի համեմատ, որը ներկայացվել է Հանձնաժողով.
3) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը հիմնված լինի հավաստի տեղեկությունների վրա և չպարունակի կեղծ տվյալներ:
3. Հանձնաժողովն անձանց խմբի ցուցակը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, դիմողին ներկայացնում է հետևյալ ծանուցումներից մեկը.
1) ցուցակը ստանալու և այն, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների, Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու վերաբերյալ.
2) Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևը կամ պայմանները չպահպանելու վերաբերյալ:
4. Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացնելու կարգը, ձևը և ժամկետները սահմանում է Հանձնաժողովը:
5. Անձանց խմբի ցուցակը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևի կամ պայմանների խախտմամբ ներկայացվելու դեպքում անձանց խմբի ցուցակը համարվում է չներկայացված։
6. Հանձնաժողով ներկայացված անձանց խմբի ցուցակում ոչ հավաստի տվյալներ հայտնաբերվելու դեպքում այն ներկայացնողը ենթարկա է պատասխանատվության, և ցուցակը հանվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքից: