Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հոդված 60. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 60. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը

1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովն սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ:

2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով:

4. Նախքան եզրակացության ընդունումը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին, պետական մարմիններ և այլ սուբյեկտներին՝ եզրակացության ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, ինչպես նաև ստանալ քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև դիմումատուին կամ այլ անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ քննարկման:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացությունն ընդունում է այդ տեղեկատվության բացակայությամբ՝ նշելով դրա նշանակությունը և ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ:

(60-րդ հոդվածը խմբ. 04.03.22 ՀՕ-44-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-29-Ն)

(04.03.22 ՀՕ-44-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.01.24 ՀՕ-29-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 03.07.25 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)

(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։