Հոդված 60. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը
Հոդված 60. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը
(վերնագիրը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)
1. Հանձնաժողովը օրենքով սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ:
2. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
3. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով:
4. Նախքան եզրակացության ընդունումը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին, պետական մարմիններ և այլ սուբյեկտներին՝ եզրակացության ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, ինչպես նաև ստանալ քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև դիմումատուին կամ այլ անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ քննարկման:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացությունն ընդունում է այդ տեղեկատվության բացակայությամբ՝ նշելով դրա նշանակությունը և ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ:
(60-րդ հոդվածը խմբ. 04.03.22 ՀՕ-44-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-29-Ն, փոփ., խմբ. 03.07.25 ՀՕ-205-Ն)
(04.03.22 ՀՕ-44-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.01.24 ՀՕ-29-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)