Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 19 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 104. Ապահովագրական գործակալի հաշվառման մասին որոշումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 104. Ապահովագրական գործակալի հաշվառման մասին որոշումը

1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, նրանցում ներկայացված տեղեկություններն ստույգ են և արժանահավատ և առկա չեն ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու մասին սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:

2. Կենտրոնական բանկը սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը ստանալու պահից` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումը մերժելու մասին:

3. Կենտրոնական բանկը հաշվառման մասին որոշումը կայացնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, պետք է ապահովագրական գործակալների ռեգիստրում մուտքագրի ապահովագրական գործակալի անվանումը կամ անունը, գրանցման համարը, հասցեն, գործունեության իրականացման վայրը, ինչպես նաև միջնորդության համար պատասխանատու ղեկավարների անունը և ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալները:

4. Կենտրոնական բանկը պարտավոր է ապահովագրական գործակալների ռեգիստրում ապահովագրական գործակալի հաշվառման մասին որոշումը կայացնելու պահից` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հաշվառման վկայականը հանձնել ապահովագրական գործակալին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։