Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 4 · ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե՝

1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձի` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

2) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար ներդրվող միջոցների օրինականությունը.

3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձն օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական կամ իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

5) անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

6) նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն ուղղված է կամ հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը.

7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես Ընկերության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

8) նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքի հետևանքով Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակիցը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցի, կամ նրա հետ փոխկապակցված անձի ֆինանսական վիճակը կարող է պատճառ հանդիսանալ Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման, կամ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ Ընկերության հետ նրա փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չի տալիս բացահայտել կամ արդյունավետ կառավարել Ընկերության ռիսկերը.

9) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ, ինչպես նաև եթե այդ փաստաթղթերը կեղծ են կամ թերի են:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում ծանուցել դրա մասին նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:

(18-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-203-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։