Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸԳլուխ 20 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հոդված 122. Ապահովագրական միջնորդություն իրականացնելիս հաճախորդների շահերի պաշտպանությունը և գաղտնիության ապահովումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 122. Ապահովագրական միջնորդություն իրականացնելիս հաճախորդների շահերի պաշտպանությունը և գաղտնիության ապահովումը

1. Մինչև ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելն ապահովագրական միջնորդը պարտավոր է պարզել ապահովադրի կամ նրա լիազորած անձի ինքնությունը՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Եթե ապահովագրական միջնորդը բացահայտել է ապահովադրի կամ նրա լիազորած անձի ինքնությունը նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը, ապա նա կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ: Ապահովագրական միջնորդն իրավունք ունի իրավասու մարմիններից ստանալու ապահովադրի կամ նրա լիազորած անձի անհատական տվյալները:

2. Ապահովագրական միջնորդն ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելիս իրավունք չունի առանց ապահովադրի, ապահովագրված անձի, շահառուի կամ նրանց լիազոր ներկայացուցչի համաձայնության օգտագործելու նրանց մասին տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Պայմանագրային հարաբերությունների դադարման դեպքում անհատական տվյալների մասին տեղեկությունների օգտագործումը, առանց վերը նշված անձանց համաձայնության, արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Ապահովագրական միջնորդի ղեկավարները, աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական միջնորդի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձինք իրենց գործունեության ընթացքում և գործունեության դադարման դեպքում պարտավոր են սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովել ապահովագրական միջնորդային գործունեության ընթացքում ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների և ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունների և Բյուրոյի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ներառյալ` առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները: Միջնորդները կարող են իրենց գործունեության ընթացքում ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների կամ նրանց ներկայացուցիչների մասին հայտնի դարձած տեղեկությունները հրապարակել միայն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

(122-րդ հոդվածը փոփ. 26.05.08 ՀՕ-89-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։