Հոդված 36.2. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը
Հոդված 36.2. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը
1. Ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝
ա) ապահովում է Ընկերության և Ընկերության աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին.
բ) ապահովում է Ընկերությունում պատասխանատու վարվելակերպի ձևավորումն ու պահպանումը.
գ) գնահատում է Ընկերության գործունեության վրա օրենքների և այլ իրավական ակտերի հնարավոր փոփոխությունների ազդեցությունը և դրա հետ կապված հնարավոր ռիսկերը.
դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխանության ապահովմանն առնչվող այլ գործառույթներ:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ:
(36.2-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-189-Ն)